21 հարց Փաշինյանին․ Նիկոլայ Պետրոսյան

ՀԱՐՑԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հասկանում եմ, որ պատասխաններ չենք ստանա, բայց համոզված եմ, որ պատասխններ ստանալով, հայությունը կկարողանար ավելի հստակ հասկանալ, թե արդյոք Փաշինյանը դավաճան է, հիմար է, թե 25 հազար հայի կյանքների փրկիչ:

Ընկերներ, եթե դուք ունեք պատասխաններ կամ ինֆորմացիա, մեկնաբանություններում գրեք՝ նշելով հարցի համարը:

1. Ինչպիսի՞ն էր պատերազմի պարագայում գործողությունների մշակված պլանը: Դա այլևս ռազմական գաղտնիք չէ, կարող ե՞ք պատմել:

2. Ո՞վ պատասխան կտա նախապատրաստման և զենքի գնումների առումով կատարված սխալների համար:

3. Օնիկ Գասպարյանը և Դավիդ Տոնոյանը կպահպանե՞ն իրենց պաշտոնները:

4. Պատերազմի երրորդ օրը ՀՀ օդային տարածքում խոցվել էր ՍՈՒ-25 ինքնաթիռը: Ինչո՞ւ անմիջապես չդիմեցիք Ռուսաստանին՝ ռազմական օգնություն ստանալու համար:

5. Ինչո՞ւ այդպես էլ ամբողջական մոբիլիզացիա չանցկացվեց:

6. Ե՞րբ տեղեկացաք առաջնագծում իրավիճակի անշրջելի պրոբլեմների մասին: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք հենց այդ օրը:

7. Երբ պարզ դարձավ, որ պարտությունն անխուսափելի է, արդյո՞ք դիտարկվում էր թշնամուն խաղաղության պարտադրելու նպատակով Եվլախին հրթիռային հարվածի իրականացումը:

8. Ինչո՞ւ տապալվեցին Ջեբրայիլի ուղղությամբ հոկտեմբերի 7-ին կազմակերպված գործողությունները: Ինչո՞ւ էիք դուք օպերացիայի մասին գրեթե լայվ ֆորմատով պատմում RBC-ին տված հարցազրույցում:

9. Եթե առաջնագծում ամեն ինչ վատ էր, ապա ի՞նչ գործողությունների համար հոկտեմբերի 15-ին բարձր կոչումներ են ստացել Օնիկ Գասպարյանը, Արտակ Բուդաղյանը և Արայիկ Հարությունյանը:

10. Եթե առաջնագծում ամեն ինչ վատ էր, ի՞նչ գործողությունների համար հոկտեմբերի 20-ին հերոսի կոչումներ են շնորհվել Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին

11. Հոկտեմբերի 22-ին ընդդիմության հետ հանդիպմանը պատմել եք առաջնագծում չափազանց ծանր իրավիճակի մասին: Ինչո՞ւ հենց այդ ժամանակ չեք կնքել կապիտուլյացիան, այլ սպասել ևս18 օր:

12. Ինչո՞ւ հոկտեմբերի 30-ին այնուամենայնիվ Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրեցիք: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք: ՀՀ ստացա՞վ այդ օգնությունը:

13. Ե՞րբ պարզ դարձան սաբոտաժի և դասալքության իրական մասշատբերը: Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին՝ դրանց խափանման համար:

14. Դասալքության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել, քանի՞ կասկածյալ կա:

15. Ձեր լայվում ասել եք, թե որոշ բնակավայրերի բնակիչները արգելափակում էին զինվորական ստորաբաժանումների շարժը: Նման սաբոտաժի պատճառները պարզվել ե՞ն, քրեական գործեր հարուցվել ե՞ն:

16. Գիտե՞ք, որ մաքսանենգության դեմ թվացյալ պայքարի պատրվագով Մաքսային ծառայությունը լրջորեն դանդաղեցնում էր ռազմական և հումանիտար բեռների ներկրումը Հայաստան:

17. Գիտե՞ք, որ սփյուռքից ստացված բեռների ահռելի ծավալներ շաբաթներով մնում էին նախարարությունների պահեստներում:

18. Ինչպե՞ս եք գնահատում ձեր տիկնոջ գլխավորությամբ ձևավորված ջոկատի գործողությունները: Քանի որ դա այլևս ռազմական գաղտնիք չէ, որտե՞ղ է այդ ջոկատը իրականացրել ծառայությունը:

19. Եթե իրավիճակն առաջնագծում անմխիթար էր, ինչո՞ւ չէիք հանձնարարում ՊՆ մամլո ծառայությանը նվազեցնել հայտարարությունների հաղթական տոնը:

20. Ինչո՞ւ էիք հարցազրույցներ տալիս այն լեզուներով, որոնց բավարար չեք տիրապետում:

21. Դուք ասում էիք, որ թուրքերի նպատակը հայերին կրկին ցեղասպան անելն է: Ձեր կողմից ստորագրած փաստաթղթի ո՞ր կետն է պաշտպանում Արցախի բնակչությանը տեղահանումից, որը փաստացի ցեղասպանության տարր է հանդիսանում:

Nikolay Petrossian