Սեյրան Սարոյանի վիճակը բավարար է, կատարվել է վիրահատական միջամտություն. 168.am

168.am–ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը տեղեկացրել է, որ Սեյրան Սարոյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։

«Երեկոյան ուշ ժամի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, կատարվել է վիրահատական միջամտություն: Այժմ վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության ներքո է: Պրոցեսն ամբողջովին վերահսկվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից»,– ասել է Ամալյա Գևորգյանը։