«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում: Մեզ այդ տարածքները ազատագրված պե՞տք էին… այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն վերջին տարիներին են մի քանի նվիրյալ գործարարներ Շուշիում ներդրումներ կատարել:

Վարչապետը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում կատարելու վերաբերյալ քննադատություններին. «Պատկերացնում եք, 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք է և ԼՂՀ նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անել: Այդտեղ է հանձնվել Շուշին: Երբ վերնագրերում գրվել է, որ այն այստեղ է, բայց մտքերում այդտեղ չի եղել: Եթե այդտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի»:

Մանրամասները՝ տեսանյութում: