Հայտնի ճշմարտություն կա՝ բաժանիր, որ տիրես. Փաշինյանը մեզ բաժանեց սևերի ու սպիտակների, որպեսզի Արցախին տիրեն ու հանձնեն թշնամուն. Ռուբեն Մխիթարյան

«Այս ամբողջ ընթացքում բոլորիս ասել են, որ ունենք փայլուն հարաբերություններ ռազմավարական դաշնակցի հետ, որը պետք է շարունակեր երկրի ղեկավարը, իսկ ի՞նչ էր անում ինքը՝ամեն անգամ ՌԴ այց կատարելուց առաջ կարծես դիտմամբ լուրջ պրոբլեմ էր ստեղծում Գազպրոմի, Երկաթուղու հետ, գործեր էին հարուցվում, գործեր, որոնց ավարտը այդպես էլ պարզ չդառավ: Նա ասում էր՝ Ռուսաստանը ստիպված է հաշվի նստելու ներկայիս իրողությունների հետ: Նիկոլ՝ Ռուսաստանի Դաշնությունը մեր միակ բարեկամն է դարեր ի վեր, եթե դու դա չես հասկացել,  քո փոքրիկ ուղեղի մեջ ինքնիշխանություն էիր խաղում, ու կործանեցիր մեր երկիրը: Հայտնի ճշմարտություն կա՝ բաժանիր, որ տիրես, մեզ բաժանեց սևերի ու սպիտակների, որպեսզի Արցախին տիրեն ու հանձնեն թշնամուն: Մեզ հիմա էլ են բաժանում՝ հանրապետականների, դաշնակցակնների, նիկոլականների , լևոնականների, մենք բոլորս հայ ենք, ձեր ժողովուրդն ենք, ձեր քաղաքացիներն ենք»,- նշեց նա: