Իրականացավ «Գոբլի պլանը», բայց մեզ համար ավելի խայտառակ ձևով

1992 թ. հունվարին ԽՍՀՄ ազգությունների հարցերով ամերիկացի փորձագետ և ԱՄՆ պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային խնդիրների և Բալթիկայի գործերով հատուկ խորհրդական Փոլ Գոբլը ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի համար, ով ցանկանում էր այցելել Հարավային կովկաս, պատրաստել էր Արցախյան հակամարտությանը նվիրված զեկույց։ Այդ զեկույցում Գոբլը ներկայացրել էր հակամարտության պատմությունը և նշել այն լուծելու տարբերակները։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու երեք տարբերակ կա. վռնդել կամ սպանել այնտեղ գտնվող բոլոր հայերին, օգտագործել արտաքին ուժերը երկու կողմերին իրարից հեռու պահելու համար, ԼՂԻՄ–ը հանձնել հայերին։ Առաջինը բարոյապես անհնարին էր, երկրորդը հավանաբար անհնարին էր ֆիզիկապես, իսկ երրորդը քաղաքականապես, քանզի Ադրբեջանը կթողնվեր պարտվողի կարգավիճակում և տարածքային, և դեպի Բաքու ջրամատակարարման առումով։

Հետևաբար երկու կողմերը պետք է քննարկեն տարածքային փոխանակության հավանականությունը, որոնցից են. Հայաստանին տալ ԼՂԻՄ–ը՝ դրան կապող տարածքով, որտեղով անցնում է դեպի Բաքու ջրային ռեսուրսները, իսկ ադրբեջանաբնակն տարածնքերը թողնվեին Ադրբեջանի ձեռքերում։ Նաև հայկական վերահսկողության տարածքի տրամադրումը Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար։

Երկու կողմերն էլ դժվարություններ ունեցան այս հարցում, Հայաստանը կկորցներ Իրանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանը կկորցներ այն, ինչ հայտարարում էր, որ երբեք տեղի չի ունենա», – գրում է Գոբլը։

Այդ տարբերակը դուր էր եկել պետքարտուղարին և անգամ հնչեցվեց Ստեփանակերտում Վենսի կողմից։ Դրանից հետո Գոբլի պլանը սկսեց պարբերաբար շրջանառվել։ «Իմ նպատակը կողմերին դրդելն էր մտածել ավելի լայն, քան նրանք կարող էին», – գրում է ամերիկացի փորձագետը։

Գոբլի պլանի հիմնական գաղափարը տարածքների փոխանակությամբ խնդրի հանգուցալուծումն էր։ Այդ ժամանակ, ինչպես հետագայում խոստովանել է Գոբլը, թույլ էր տվել մեծ սխալ՝ թերագնահետելով Հայաստան–Իրան սահմանի նշանակությունը, քանզի այդ ժամանակ այդ սահմանով առևտուր քիչ էր կատարվում և Գոբլը հույս ուներ, որ հայերը կգնան նման զոհողության։

Գոբլի պլանը հետագայում ավելի մանրամասն համակարգվեց և անգամ դարձավ 2001 թ. Քի Վեսթում Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև Արցախյան հակամարտության բանակցությունների գլխավոր առանցք։

Այսպես, ըստ այդ ծրագրի, Հայաստանը, որը վերահսկում էր ԼՂ–ի ազատագրբած 7 շրջանները, պետք է զորքերը դուրս բերեր այնտեղից, ստանար Լաչինի շրջանից որոշ հատված՝ Լեռնայի Ղարաբաղի հետ միանալու համար և ըստ տարածված տեղեկությունների՝ նաև հասներ Արցախի վերաբերյալ հստակ կարգավիճակի։ Դրա դիմաց Հայաստանն իր սահմանով ապահովում էր Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ՝ Մեղրիի տարածքով։

Նշվում է, որ երկու կողմերն էլ համաձայնության էին եկել այս հարցի շուրջ, սակայն Հեյդար Ալիևը, վերադառնալով Ադրբեջան, հրաժարվում է այդ ծրագիրն իրագործելուց։

Տասնամյակներ Գոբլի ծրագիրը հայերի համար հանդիսացել է պարտվողական, քանզի հարկադրաբար զորքերը պետք է դուրս բերվեր Արցախի ազատագրված 7 շրջաններից։ Իսկ այսօր Հայաստանն արդեն կանգնել է էլ ավել աղետալի իրավիճակում, որն ավելի վատն է, քան Գոբլի պլանը։

Հայաստանը, շնորհիվ ապաշնորհ իշխանությունների անհետևողական և պարտվողական քաղաքականության, արդեն ստիպված է զորքերը դուրս բերել ոչ միայն 7 շրջաններից, այլև կորցրել է Արցախի Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և այլ տարածքներ, Արցախն այդպես էլ չստացավ կարգավիճակ, ադրբեջանական «փախստականների» խաժամուժը, ըստ ծրագրի, պետք է «վերադառնա» հայկական հողեր, ինչպես նաև Մեղրիի հատվածով ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։