Թուրքիան վճռական է և շարունակելու գնալ եվրաինտեգրման ուղով՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար. Էրդողան

Թուրքիան վճռական է և շարունակելու գնալ եվրաինտեգրման ուղով՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք վճռական ենք եվրաինտեգրման հարցում, նպատակ ունենք կառուցել մեր ապագան Եվրոպայի հետ միասին և կենտրոնացած ենք բոլոր բարեկամ երկրների, դաշնակիցների հետ համագործակցության վրա: Թուրքիան պատրաստ է ակտիվորեն օգտագործել ԱՄՆ-ի հետ իր սերտ դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային և գլոբալ խնդիրները խնդիրկերը համար», – ասել է Էրդողանը: