«Ես կյանքում չեմ ծառայել, երազել եմ ֆորմա հագնեմ, ու իմ երազանքը կատարվեց»․ Փաշինյանի աջակից «Փաստինֆո»

Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ աջակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի մասնակիցներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմում է՝ դիրքերում խորոված է կերել, նախկինում չի ծառայել, երազել է համազգեստ կրել։ 

«Ես կյանքում չեմ ծառայել, երազել եմ ֆորմա հագնեմ ու իմ երազանքը կատարվեց։ Ինձ ասում էին՝ դիրքեր չհելնես, ասում եմ ինչի համար, ասում են՝ վատ է։ Դիրք հելնելը տղու համար է, դիրք հելնելով դու ապացուցում ես, որ նվիրյալ ես քո ազգին, դիրքեր հելնելով դու պաշտպանում ես քո ընտանիքին, քո երեխեքին»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է տղամարդը։

Նրա խոսքով՝ մարտերին մասնակցել է հենց առաջին օրվանից, Մարտակերտից բռնած մինչև Մարտունի 2՝ Ճարտար գյուղը։ Նա նշեց, որ ինքը պատերազմի օրերին հետախույզ է եղել՝ կամավոր ջոկատով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։