Այսօր Դալմայում և Երևան Սիթիում նկատել են քաղաքացիական հագուստ հագած ադրբեջանցիների․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝

«Այսօր Դալմայում եւ Երեւան Սիթիում նկատել են քաղաքացիական հագուստ հագած ադրբեջանցիների, որոնք առեւտուր անելիս են եղել»։

Այս վերնագիրը մի ահագին մարդու իրենց ապահով թմբիրից կհաներ ու կհասկացներ, որ ԹՈՒՐՔԸ մեր տան մեջ է։ Այսպես շարունակվելու դեպքում, դա էլ կտեսնեք։ Ինչպես երեկ Գորիսում տեսան, ինչպես այսօր նորից եկան Խծաբերդ, Մեծ թաղեր ու…. ու պատե րազմը շարունակվում է…

Եթե ես նիկոլին ու նիկոլականներին ատեի ավելին, քան սիրում եմ հայրենիքը, կցանկանայի, որ նա մնար վարչապետ…..Որ մինչեւ վերջին մարդը իր վրա զգար այն, թե ինչ է դավաճան անմեղսունակը բերել մեր գլխին։
Թուրքի հետ սահման՝ Վարդենիսից մինչեւ Մեղրի, որտեղ ծառայելու են մարդա սպա նի կողմից իբր փրկվածները, տնտեսական կոլապս, հազարավոր փակվող աշխատատեղեր, բիզնեսներ, կրճատումներ, դրամի արժեզրկում, ամիսներով աշխատավարձի չվճարումներ, հոսանքի ու գազի թանկացում, աննախադեպ արտագաղթ եւ այլն եւ այլն։ Ընդ որում՝ այս արհավիրքները կլինեն «փրկիչ» ապիկարի միանձնյա «շնորհքը», որի մեջ ոչ մի նախկին մեղավոր չի լինի։

Ու դրա ֆոնին…. ինքը թերեւս կվայելի ադրբեջանից ստացած ու անպետք զենքի առեւտրից ստացած փողերը, կուտի, կխմի, իր անմեղսունակների թիմը պարգեւավճար կստանա, Հ1-ը, սորոսը, ազատությունը ու թուրքական մյուս լրատվականները ձեզ կպատմեն, որ դուք դրախտում եք, հպարտ եք։ նիկոլի ու նրա կնոջ խղճին ( որը նրանք չունեն) ծանրացած են 5000 զոհ։ Խեղված հազարավոր ճակատագրեր։ Նրանց հացից ար յան համ է գալու այսուհետ։ Միշտ։ Ամենուր։ Ով իրեն սատարում է, կամա թե ակամա համաձայնություն է տալիս նրա ու իր կնոջ՝ հայ ժողովրդի հանդեպ կատարած հանցա գործություններին։ Ցավոք սրտի, այն ձայնագրությունները, վկայությունները, որոնք այս օրերին հայտնվում են, մի բան են ցույց տալիս՝ դավաճանությունը բարոյական գնահատականից սկսում է դառնալ իրավական գնահատական։ Կհարցնեք ինչու ցավոք, պատասխանեմ՝ ես կգերադասեի վարչապետը լիներ անմեղսունակ, քան հայրենիքի դավաճան։

Հ.Գ. Եթե գիտելիքներս ինձ չեն դավաճանում Հոռոմ գյուղը միշտ հայկական է եղել, ուստի գլխավոր դատախազը հայկական հայրենիք ունի ու պիտի գնահատական տա այն ողջ դավաճանությանը, որ այս ժողովրդի ու իր հայրենիքի հանդեպ է կատարվել։ Հարգանքներս արժանապատիվ ու այս մի փոքր հողին ծառայող ոստիկաններին, դատախազներին, ԱԱԾ աշխատողներին, դատավորներին։

Հ.Գ. Որ ռուսները պիտի զբաղվեն գերիների հարցով, Խծաբերդը ու Մեծ Թաղերը պիտի պաշտպանեն ռուսները, բա դուք ո՞վ եք, ինչի՞ մասին եք։ Աշխատավարձ ինչի՞ եք ստանում։