«Փաստ» թերթի տեղեկություններով, պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ եւ մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են: Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել եւ թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որեւէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել»:
