Ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը. Օսիպյան. pastinfo.am

Դատախազությունն առայժմ չի շտապում արձագանքել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հասցեին սպառնալիքներ հնչելու վերաբոլյալ հրապարակումներին: Ընդ որում` այդ հայտարարությամբ հանդես էր եկել անձամբ Օսիպյանը` նշելով, որ սպառնալիքներն ստանում է փակ համարից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում մամուլին կտեղեկացվի այդ մասին։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսպիյանը վերջերս է վերադարձել Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի տարածնքերը Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ազատության հրապարակում բազմամարդ ցույցեր են եղել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նախ որպես Արցախի հարցով մտահոգ քաղաքացի, ապա նաև մարդ, որը տարիներ շարունակ ցույցների ժամանակ եղել է առաջնագծում և արել է հնարավորը՝ քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներից խուսափելու համար։ Նա հայտարարել էր, որ Արցախի հարցում ժողովրդի հետ է ու նաեւ նշել, որ իր պաշտոնավարման ժամանակ ստացել է ապօրինի որոշումներ, որոնք չի կատարել:

Արդյոք այս սպառնալիքները կարող են ազդել ոստիիկանապետի վրա ու փոխի որոշումը` Օսիպյանը նշել է` «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմերեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-որ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտխմբեր են, իմ բարեկամներին ասել են, որ կարող է՝ ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ՝ պարո՛ն Օսիպյան, զգույշ եղեք, կարող է՝ Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք էէսպես անեն, թող անեն»:

Նա նաեւ հայտարարել է, որ իր կամ իր հարազատների հետ մի բան պատահելու դեպքում, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը:

Նկատի ունենալով, որ մամուլի հրապարակումները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եւս առիթ են քրեական գործի հարուցման համար` «Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն պարզելու, թե արդյոք բարձրաստիճան նախկին պաշտոնյային սպառնալու մասին հրապարակումներին ընթացք տրվել է, սակայն պատասխան դեռ չի ստացվել:

pastinfo.am